ԵՐԵՎԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ` ՆՎԻՐՎԱԾ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻՆ

PanARMENIAN.Net - Մայիսի 24-25 Երեւանում տեղի կունենա «Տոլերանտություն, պայքար խտրականության եւ քսենոֆոբիայի դեմ` միջազգային ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում («Կավկասյան չափում») միջազգային խորհրդաժողովը, որի կազմակերպիչն է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտը ՅՈՒՆԵՍԿՈ-ի հովանու ներքո: Ինչպես հաղորդել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի դեպարտամենտում, միջոցառումը կոչված է նպաստելու խաղաղության ամրապնդմանը, փոխադարձ հանդուրժողականության եւ վստահության մթնոլորտի ձեւավորմանը եւ երկխոսության հաստատմանը տարածաշրջանի երկրների միջեւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Խորհրդաժողովին կմասնակցեն 60 հոգի Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Ռուսաստանից` միջազգային, միջպետական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մասնակիցների թվում են` Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների գծով լիազոր Վլադիմիր Լուկինը, Օմբուդսմենի Եվրոպական ինստիտուտի գործադիր կոմիտեի անդամ Նիկոլաուս Շվերցլերը (Ավստրիա), Սանքտ Պետերբուրգի «Ռազմավարություն» հումանիտար քաղաքագիտական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Սունգուրովը, Վրաստանի Ժողովրդական պաշտպանի աշխատակազմի պատասխանատու աշխատակիցներ, ինչպես նաեւ ՅՈՒՆԵՍԿՈ-ի եւ Ռուսաստանի մարդու իրավունքների գծով լիազորը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի երեւանյան ներկայացուցչության, Ռուսաստանի դեսպանատան, Հայաստանի նախագահի աշխատակազմի, ինչպես նաեւ Հայաստանի ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:


 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---