АТР վարկանիշում Դավիթ Նալբանդյանը իջել է 81-րդ հորիզոնական![]() 26 նոյեմբերի 2012 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 26-ին АТР-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների հերթական վարկանիշային ցուցակը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը 635 միավորբերով իջել է 81-րդ հորիզոնական: Համաշխարհային վարկանիշը գլխավորում է Australian Open-ի և ATP World Tour Finals-ի չեմպիոն Նովակ Ջոկովիչը: «Մեծ սաղավարտ»-2012-ի մյուս մրցաշարերի չեմպիոններ Ռոջեր Ֆեդերերը և Էնդի Մարրեյը զբաղեցնում են 2-3 հորիզոնականները: Ներկայումս Դավիթ Նալբանդյանն Արգենտինայում մարզվում է և պատրաստվում Copa Peugeot մրցաշարին, որը կանցկացվի դեկտեմբերի 6-9 Բուենոս Այրեսում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |