Միշա Ալոյանը փետրվարին դուրս կգա ռինգ Ռուսաստանի հավաքականի կազմում WSB խաղում26 նոյեմբերի 2012 - 12:27 AMT PanARMENIAN.Net - 2012-ի Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, 2011-ի աշխարհի չեմպիոն Միշա Ալոյանը փետրվարին դուրս կգա ռինգ Ռուսաստանի հավաքականի կազմում Բռնցքամարտի համաշխարհային շարքի խաղում (WSB), հաղորդել է թիմի գլխավոր մարզիչ և մարզիկի անձնական մարզիչ Էդուարդ Կրավցովը: Ռուսները WSB մրցաշարի մեկնարկին ջախջախիչ պարտության են մատնել Ալժիրի թիմին (5-0) և զիջել Լեհաստանի հավաքականին (2-3): «Մենք խոսել ենք Միշայի հետ և որոշում ընդունել, որ փետրվարին նա հանդես կգա Ռուսաստանի կազմում WSB մրցաշարում: Նոյեմբերի 27-ից մենք Չեխովում սկսում են մարզական հավաք, այնուհետև հունվարին հավաք կանցկացնենք Կիսլովոդսկում, իսկ փետրվարին Միշան դուրս կգա ռինգ WSB շարքի մենամարտում»,- ասել է Կրավցովը: WSB նախնական փուլում ռուսների մրցակիցներն են Ալժիրի, Ադրբեջանի, Լեհաստանի, Մեքսիկայի և Արգենտինայի հավաքականները: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |