Լևոն Ջուլֆալակյան. Արդեն սկսվում է նոր շրջան և մենք պետք է շատ ջանադրաբար պատրաստվենք![]() 26 նոյեմբերի 2012 - 18:38 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 25-ին Վանաձորում ավարտվել է Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, արդեն դեկտեմբերի 12-ին հունահռոմեական ոճի ըմբիշները Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք կանցկացնեն, որը կշարունակվի մինչև դեկտեմբերի 26-ը: «Առաջնությանը մասնակցում էին շատ լավ երիտասարդ ըմբիշներ, ովքեր 2013-ին հանդես կգան միջազգային մրցաշարերում: Արդեն սկսվում է նոր շրջան և մենք պետք է շատ ջանադրաբար պատրաստվենք»,-ասել է Ջուլֆալակյանը: 2013-ին, նախքան մարտին Եվրոպայի առաջնության մեկնարկը, հայ դասական ըմբիշները հանդես կգան Դանիայում և Իրանում կայանալիք միջազգային մրցաշարերում. «Ապա ելույթ կունենան Իրանում կայանալիք աշխարհի առաջնությանը և հետո կպատրաստվենք Թբիլիսիում կայանալիք Եվրոպայի առաջնությանը»: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |