Գազայում տոնում են Էհուդ Բարաքի պաշտոնաթողությունը![]() 26 նոյեմբերի 2012 - 21:57 AMT PanARMENIAN.Net - Գազայում պաղեստինյան խմբակցությունները տոնում են Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքի պաշտոնաթողությունը, հաղորդում է MIGnews-ը: Պաղեստինցիների կարծիքով, Բարաքն իր արարքով ճանաչել է «ամոթալի» պարտությունը և վերջին ռազմական օպերացիայի տապալումը: «Իսլամական ջիհադի» մամուլի ներկայացուցիչ Աբու Ահմադը հայտարարել է. «Այս քայլը վկայում է, որ Բարաքը ճանաչում է իր պարտությունը»: Իսկ ՀԱՄԱՍ-ի մամուլի ներկայացուցիչ Ֆավզի Բարխումը հայտարարել է, որ Բարաքի պաշտոնաթողությունը «ապացուցում է օկկուպացիոն կառավարության տապալումն ու վերջին օպերացիայի արդյունքում որևէ նպատակի հասնելու անկարողությունը»: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |