Հայաստանի բռնցքամարտի հավաքականն Աբովյանում շարունակում է պատրաստվել մինչև 23 տ ԵԱ-ին![]() 27 նոյեմբերի 2012 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բռնցքամարտի հավաքականն Աբովյանում շարունակում է պատրաստվել մինչև 23 տ Եվրոպայի առաջնությանը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը, նա մոտավորապես գիտի այն բռնցքամարտիկների անունները, որոնք կներկայացնեն Հայաստանը առաջնությունում, սակայն վերջնական կազմը կհրապարակվի ավելի ուշ: «Աբովյանում մենք կմարզվենք մինչև նոյեմբերի 30-ը, իսկ արդեն դեկտեմբերի 1-3-ը Երևանում վերջին հավաքը կանցկացնենք: Դեկտեմբերի 4-ին մեր պատվիրակությունը կմեկնի Կալինինգրադ, որտեղ կայանալու է Եվրոպայի առաջնությունը»,-ասել է Աղամալյանը: Հայ բռնցքամարտիկներն առաջին ուսումնամարզական հավաքն անցկացրել են Ծաղկաձորում: Մինչև 23տ ԵԱ-ն կանցնի դեկտեմբերի 9-19-ը Կալինինգրադում: Հայաստանը կներկայացնեն 8 բռնցքամարտիկներ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |