Հելմուտ Սանդրոկ. Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաներից շատերն աջակցում են EURO-2020-ի հայեցակարգին

Հելմուտ Սանդրոկ. Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաներից շատերն աջակցում են EURO-2020-ի հայեցակարգին

PanARMENIAN.Net - Եվրոպայի շատ ֆուտբոլային ասոցիացիաներ աջակցում են այն հայեցակարգին, որի համաձայն 2020-ի Եվրոպայի առաջնությունը կարող են ընդունել ավելի քան 10 երկրներ, հայտարարել է Գերմանիայի ֆուտբոլային միության գլխավոր քարտուղար Հելմուտ Սանդրոկը:

ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի առաջարկած հեղափոխական պլանը` տեղաբաշխել մրցաշարի խաղերը Եվրոպայի 13 երկրներում, պետք է ստանա ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի հավանությունը:

«Մենք զարմացանք, երբ առաջին անգամ լսեցինք այդ գաղափարի մասին: Բայց հիմա մենք գիտենք, որ տվյալ պահին այդ թեմայով տեղի են ունեցել երկու կարևոր բանավեճեր այլ ֆեդերացիաների հետ և որ շատերը դրական են արձագանքել այդ փորձին»,- ասել է Սանդրոկը:

Պլատինին առաջարկում է անցկացնել առաջնություն, որը տեղի կունենա EURO-ի անցկացման 60-ամյակի տարում 13 քաղաքներում և երկրներում: Պլատինին առաջարկում է նախնական խաղերն անցկացնել Մոսկվայում, Բեռլինում, Մադրիդում, Լիսաբոնում, Հռոմում, Լոնդոնում, Ամստերդամում, Զագրեբում, Աթենքում, Բազելում, Փարիզում և Բրյուսելում, իսկ կիսաեզրափակիչները և եզրափակիչը` Ստամբուլում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---