Սթիվի Ուանդերը հրաժարվել է Իսրայելի Պաշտպանության բանակին աջակցության համերգից

Սթիվի Ուանդերը հրաժարվել է Իսրայելի Պաշտպանության բանակին աջակցության համերգից

PanARMENIAN.Net - Ամերիկյան սոուլ երգիչ Սթիվի Ուանդերը հրաժարվել է Իսրայելի Պաշտպանության բանակին աջակցելու համար համերգ տալու գաղափարից, հաղորդում է BBC-ն:

Համերգը պետք է կայանար դեկտեմբերի 6-ին Լոս Անջելեսում: Ուանդերի խոսքով, համերգը չեղյալ համարել իրեն խնդրել են ՄԱԿ-ի ներկայացուցիչները, քանի որ նա պաշտոնապես համարվում է Խաղաղության դեսպան:

Երգիչը հայտարարել է, որ հրաժարվում է համերգ տալ ծանր սրտով, սակայն, նա նաև դեմ է հանդես գալիս ցանկացած պատերազմի:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---