Միխայել Հանեկեի «Սերը» դարձել է Եվրոպական կինոակադեմիայի գլխավոր մրցանակակիրը 2 դեկտեմբերի 2012 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Երեկ Մալթայում կայացել է Եվրոպական կինոակադեմիայի մրցանակների հանձնումը: Ինչպես հաղորդում է «Ֆիլմ Պրոն», գրեթե բոլոր հիմնական անվանակարգերում հաղթել է Միխայել Հանեկեի «Սեր» ֆիմը, որն ավելի վաղ Գրան պրի էր նվաճել Կաննի կինոփառատոնում: Եվրոպական «Օսկարի» դափնեկիրների թվի մեջ են մտել «Ամոթ» (ռեժ. Սթիվ ՄաքՔուին), «Լրտես, դուրս կորիր» (ռեժ. Թոմաս Ալֆրեդսոն) ֆիլմերի ստեղծողները: Հանեկեի ֆիլմը եվրոպական «Օսկար» է ստացել «Տարվա ֆիլմ», «Տարվա ռեժիսոր», «Տարվա դերասանուհի» (Էմանուել Ռիվա) և «Տարվա դերասան» (Ժան Լուի Տրենտինյան) անվանակարգերում: Լավագույն սցենարի համար մրցանակին արժանացել են Թոմաս Վինտերբերգը և Թոբիաս Լինդհոլմը՝ «Որս» շվեդական ֆիլմի ստեղծողները: Լավագույն օպերատորական աշխատանքի և լավագույն մոնտաժի համար մրցանակներ են ստացել Շոն Բոբիտը և Ջո Ուոքերը, որոնք աշխատել են «Ամոթ» սկանդալային նախագծի վրա: Դերասանուհի Հելեն Միրենը ստացել է կինոակադեմիայի հատուկ մրցանակ «համաշխարհային կինոմատոգրաֆում եվրոպական ավանդի համար»: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես |