Սլովենիայի նախագահ է դարձել նախկին վարչապետ Բորուտ Պախորը

Սլովենիայի նախագահ է դարձել նախկին վարչապետ Բորուտ Պախորը

PanARMENIAN.Net - Համաձայն Պետական ընտրական հանձնաժողովի գրեթե վերջնական տվյալների, նախօրեին Սլովենիայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում վստահ հաղթանակ է տարել նախկին վարչապետ Բորուտ Պախորը:

Քվեների 99 տոկոսի հաշվարկի արդյունքում, Պախորին աջակցում է բնակչության 67,3 տոկոսը: Նրա մրցակիցը` երկրի 60-ամյա նախագահ Դանիլո Թյուրքի օգտին քվեարկել է բնակչության 32,7 տոկոսը: Գործող նախագահ Դանիլո Թյուրքի մանդատն ավարտվում է դեկտեմբերի 22-ին:

Քվեարկության վերջնական արդյունքները հայտնի կդառնան դեկտեմբերի 8-ից հետո: Սլովենիայի նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---