Երևանյան ԱԱ. Երեք հայ բռնցքամարտիկներ այսօր անցկացնելու են իրենց 3-րդ մենամարտը![]() 3 դեկտեմբերի 2012 - 10:30 AMT PanARMENIAN.Net - Երևանում շարունակվում է ընթանալ բռնցքամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունը: Դեկտեմբերի 3-ին` մրցութային 5-րդ օրը, ելույթ են ունենալու 4 հայ բռնցքամարտիկներ: 56 կգ քաշային կարգում Տարոն Սողոմանյանն իր 3-րդ մարտն է անցկացնելու: Նա հանդիպելու է Ջահանգիր Դավիդովի (Ուզբեկստան) հետ: Սողոմոնյանը աշխարհի առաջնությունում անցկացրած 2 մարտերում հաղթել է Դմիտրի Սապոնին (Բելառուս) և ադրբեջանցի Նասրադին Մամադովին: Գոռ Երիցյանը (64 կգ) մենամարտելու է կուբացի Քեվին Հայլեր Բրաուն Բազաինի հետ: Նա էլ իր հաշվին երկու հաղթանակ ունի գրանցած: Երիցյանը առավելության է հասել Անվար Տուրապովի (Ուզբեկիստան) և Յու-Լին Լյուի (Չինաստան) նկատմամբ: Իսկ Արտավազդ Հարոյանի (75 կգ) մրցակիցն է լինելու Պոլինեյկիս Կալամառասը (Հունաստան): Հարոյանը երևանյան ռինգում ուժեղ է եղել գերմանացի Աբուրլահամ Աբու Լուբդենից և Իսրայելի ներկայացուցիչ Եվգենի Մարտինենկոյից: Իսկ երեկոյան մրցահերթում հանդես է գալու Նիկոլ Հայրապետյանը (81 կգ), որը մենամարտելու է Էնթոնի Սիմս Կրտսերի (ԱՄՆ) հետ: Աշխարհի առաջնությունում ելույթները շարունակում են նաև Նարեկ Մելքոնյանը (+ 91 կգ), Հենրիկ Մոքոյանը (52 կգ): Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |