Սիրիայի ԱԳՆ. Իշխանություններն երբեք քիմիական զենք չէին օգտագործի սեփական ժողովրդի դեմ

Սիրիայի ԱԳՆ. Իշխանություններն երբեք քիմիական զենք չէին օգտագործի սեփական ժողովրդի դեմ

PanARMENIAN.Net - Սիրիայի իշխանություններն երբեք քիմիական զենք չէին օգտագործի սեփական ժողովրդի դեմ: Դեկտեմբերի 3-ին համապատասխան հայտարարություն է տարածել Սիրիայի ԱԳՆ-ն:

«Պատասխանելով Հիլարի Քլինթոնի հայտարարությանը, որը զգուշացրեց Սիրիային քիմիական զենքի կիրառումից, Սիրիան հերթական անգամ նշում է, որ չի կիրառելու այն ժողովրդի դեմ ոչ մի հանգամանքներում, նույնիսկ դրա առկայության դեպքում»,-ասել է ԱԳՆ ներկայացուցիչը:

Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետ կապված մտահոգությունն առնչվում է Սիրիայի ԱԳՆ ներկայացուցչի հուլիսին արված հայտարարության հետ այն մասին, որ Դամասկոսը պատրաստ է կիրառել քիմիական ու կենսաբանական զենք «արտաքին ագրեսիայի դեպքում», հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---