Լավրովը հեռախոսազրույց է անցկացրել Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնացի հետ

Լավրովը հեռախոսազրույց է անցկացրել Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնացի հետ

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է անցկացրել Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմիի հետ: Հեռախոսազրույցի գլխավոր թեման Սիրիայում հակամարտության քաղաքական-ժողովրդավարական կարգավորման ուղիների որոնումն է եղել: Բացի այդ, կողմերը հաստատել են երկրում ճգնաժամային իրավիճակը կարգավորելու ուղղությամբ ջանքերի համակարգման պատրաստակամությունը, հաղորդում է Vesti.ru-ն:

ՌԴ ԱԳ նախարարի խոսքով, բռնության դադարեցման միակ ուղին հակամարտության բոլոր կողմերի հետ աշխատանքների շարունակությունն ու համընդհանուր-սիրիական երկխոսության մեկնարկն է:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---