Ֆրանսահայ երաժիշտ Անդրե Մանուկյանն առաջին անգամ կնվագի հայ հանդիսատեսի համար 5 դեկտեմբերի 2012 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսահայ երաժիշտ Անդրե Մանուկյանը մենահամերգով հանդես կգա Երևանում: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեցին «ՄԵՑՑՈ Պրոդաքշնից», ճանաչված դաշնակահարը հայ հանդիսատեսի համար ելույթ կունենա առաջին անգամ: Համերգը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին` ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում: Համերգը կազմակերպել են «ՄԵՑՑՈ Պրոդաքշնը» և «Նուռ Քարտը»` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի բարձր հովանու ներքո: Տոմսերն արդեն վաճառվում են, արժեքը կազմում է 5 000-20 000 դրամ: Անդրե Մանուկյանը ծնվել է 1957թ. Լիոնում: Դաշնամուր է նվագում 7 տարեկանից, ավարտել է Բերքլիի (Բոստոն) երաժշտական քոլեջը: Ավելի ուշ Ֆրանսիայում հիմնել է Horn Stuff ջազ-բենդը: Լիանա Ֆոլյայի և Մալյայի հիթերի հեղինակ է, ինչպես նաև Շառլ Ազնավուրի և Ժիլբեր Բեկոյի ալբոմների պրոդյուսեր է, զբաղվում է նաև գործիքավորմամբ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ում 5 մլն դրամը գերազանցող շահումը կհամարվի խոշոր շահում և կհարկվի Նախագծով կկարգավորվի բուն շահումների հարկումը Քանի․ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և ժողովրդագրության փոփոխությանը Նա այդպես է պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին Սարյան-Մաշտոց հատվածում 2 անձ է դանակահարվել, դանակահարություն է եղել նաև ռեստորանի մոտ Դանակահարված անձանցից մեկը մահացել է Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս |