Լոնդոնյան օփեն-մրցաշարում Հրանտ Մելքումյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը![]() 6 դեկտեմբերի 2012 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը շարունակում է հաջող հանդես գալ լոնդոնյան օփեն-մրցաշարում: Նա հինգ տուրերում տարել է 5 հաղթանակ և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 5-րդ տուրում Մելքումյանի մրցակիցն էր Անգլիայի ներկայացուցիչ Ժոու Յանգ-Ֆանը, ում հետ նա մինչ այդ կիսում էր 1-2 հորիզոնականները: Հայ շախմատիստը խաղում էր սպիտակ խաղաքարերով և կարողացել է հաղթանակ տանել: 6-րդ տուրում Մելքումյանը կհանդիպի Շվեդիան ներկայացնող Թայգեր Հիլլարպի հետ, ով ունի 4,5 միավոր: Մրցաշարը կտևի մինչև հոկտեմբերի 8-ը, շախմատիստները կխաղան 9 տուրերում: Մրցաշարի հաղթողը կստանա 2500 ֆունտ, 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստները կստանան համապատասխանաբար 1500 և 750 ֆունտ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |