Լիոնել Մեսսին վերասահմանել է 40 տարվա հնության ռեկորդը![]() 10 դեկտեմբերի 2012 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Լիոնել Մեսսին, ով «Բետիսի» դեմ խաղում երկու գնդակ է խփել, պաշտոնական խաղերի ընթացքում խփած գոլերի քանակությամբ առաջ է անցել լեգենդար Գերդ Մյուլլերից: «Բարսելոնայի» և Արգենտինայի ֆուտբոլիստը մեկ օրացուցային տարվա ընթացքում դարձել է 86 գոլերի հեղինակ, մինչդեռ Մյուլլերը 1972թ խփել է 85 գոլ: Մյուլլերն իր գոլերը խփել է 60 խաղերում, իսկ Մեսսին` 66: Մինչև տարեվերջ արգենտինացին կարող է խաղալ Իսպանիայի առաջնության 3 պաշտոնական խաղերում: «Իհարկե, շատ հաճելի է վերասահմանել 40 տարվա հնության ռեկորդը, սակայն գլխավորն այն է, որ մեր թիմը հաղթել է և պահպանել հեռավորությունը մրցակիցներից»,-Մեսսիի խոսքը փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |