ԶԼՄ-ներ. Պենտագոնը դիմել է Կոնգրեսին` խնդրելով Իսրայելին լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրել

ԶԼՄ-ներ. Պենտագոնը դիմել է Կոնգրեսին` խնդրելով Իսրայելին լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրել

PanARMENIAN.Net - Պենտագոնը դիմել է Կոնգրեսին` խնդրելով Իսրայելին 647 մլն դոլրաի լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրել, հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները:

Defense News պարբերականը պնդում է, որ Իսրայելին կտրամադրվեն JDAM ( Joint Direct Attack Munitions) տեսակի 6900 հակաբունկերային ռումբեր` յուրաքանչյուրը մինչև 1 տոննա կշռող: Այս տեսակի ռումբերով և հրթիռներով են հարստացվում F-15 և F-16 տեսակի կործանիչները:

Պենտագոնի հայտարարությունում ասվում է. «ԱՄՆ-ն շարունակում է ապահովել Իսրայելի անվտանգությունը և սա կենսակարևոր է հենց Ամերիկայի ազգային անվտանգության շահերի համար»: Այս մասին հաղորդում է MIGnews-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---