Լորան Ֆաբիուս. Ֆրանսիան առայժմ պատրաստ չէ զենք մատակարարել սիրիացի ընդդիմադիրներին

Լորան Ֆաբիուս. Ֆրանսիան առայժմ պատրաստ չէ զենք մատակարարել սիրիացի ընդդիմադիրներին

PanARMENIAN.Net - Ֆրանսիան առայժմ պատրաստ չէ զենք առաքել սիրիացի ընդդիմադիրներին: Այդ մասին այսօր Մարակեշում (Մարոկկո) հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսը:

«Ներկա պահին մենք որոշել ենք չձեռնարկել այդ քայլը»,- նշել է Ֆաբիուսը «Սիրիայի բարեկամների» խմբի նիստի նախաշեմին:

Ինչպես նա պնդում է, Ֆրանսիան մտադիր է վերադառնալ այս հարցի քննարկմանը «առաջիկա ամիսներին», հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---