ԱՄՆ-ն չի բանակցում Բաքվի հետ Գաբալայի ՌԼԿ օգտագործման վերաբերյալ![]() 12 դեկտեմբերի 2012 - 17:29 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն չի բանակցում Բաքվի հետ Գաբալայի ՌԼԿ օգտագործման վերաբերյալ, հայտնել է ԱՄՆ ՊՆ ներկայացուցիչը bbcazeri.com-ի թղթակցին: Ըստ Ադրբեջանի ՊՆ ներկայացուցչի, Բաքվի ու Մոսկվայի համագործակցությունը ՊՆ մակարդակով շարունակվում է: «Գաբալայի ՌԼԿ գույքը պատկանում է Ռուսաստանին: Երբ Ռուսաստանը տանի բոլոր սարքավորումները, մենք ընդունում-հանձնում կանենք»,-ասել է Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության պետ Էլդար Սաբիրօղլուն: Նա հայտնել է նաև, որ ՌԼԿ ապագայի վերաբերյալ որոշում պետք է կայացնի Ադրբեջանի կառավարությունը: «ՌԼԿ-ն մեծ տարածք է զբաղեցնում: Գաբալան արդեն վերածվել է հանգստի գոտու: Գուցե, տարածքը հենց այդ նպատակով էլ օգտագործվի»,-ասել է նա, հայտնում է BBC Ռուսական ծառայությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |