Ասսանժը մտադիր է առաջադրվել 2013թ Ավստրալիայի սենատի ընտրություններում

Ասսանժը մտադիր է առաջադրվել 2013թ Ավստրալիայի սենատի ընտրություններում

PanARMENIAN.Net - WikiLeaks ռեսուրսի հիմնադիր Ջուլիան Ասսանժը մտադիր է առաջադրվել 2013թ Ավստրալիայի սենատի ընտրություններում, հաղորդում է ABC հեռուստաալիքը` հղելով ավստրալական ԶԼՄ-ներին: Ընտրություններին մասնակցելու համար Ասսանժը մտադիր է գրանցել Australian Wikileaks կուսակցությունը: Ակտիվիստի խոսքով, արդեն մի շարք հայտնի մարդիկ ցանկություն են հայտնել անդամագրվելու նրա կուսակցությանը, որը «հիացմունք է առաջացնում Ավստրալիայում»:

Ասսանժը հավաստիացրել է, որ բավականաչափ իրավական հիմքեր ունի, որպեսզի ներկայանա որպես Նոր Հարավային Ուելս կամ Վիկտորիա նահանգների ընտրող, որը բնակվում է արտերկրում:

Ներկայումս Ասսանժը գտնվում է Լոնդոնում` Էկվադորի դեսպանատան տարածքում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---