Կալինինգրադի ԵԱ. Այսօր ռինգ դուրս կգան երկու հայ բռնցքամարտիկներ![]() 13 դեկտեմբերի 2012 - 10:42 AMT PanARMENIAN.Net - Կալինինգրադում շարունակվում է մինչև 23 տարեկանների բռենցքամարտի Եվրոպայի առաջնությունը: Երկրորդ օրվա երեկոյան մրցահերթում Հայաստանի հավաքականից հանդես է եկել Արթուր Քիրաջյանը (64 ք/կ), ով 16:8 հաշվով հաղթանակ է տարել Հունգարիայի ներկայացուցիչ Յոզեֆ Հերցեգի նկատմամբ: Դեկտեմբերի 13-ին հայ բռնցքամարտիկներից հանդես կգա Արամ Ավագյանը(56 ք/կ), ով կհանդիպի Դմիտրի Ժուկովի (Բելառուսիա) հետ, իսկ Արմեն Սիմոնյանը (+91 ք/կ)` Գաբոր Օրբանի (Հունգարիա): Առաջնության արդյունքում կընտրվեն 2013թ Կազանում կայանալիք Ունիվերսիադայի մասնակիցները, ինչպես նաև պաշտոնապես կմեկնարկի Եվրոպայի բռնցքամարտիկների նախաօլիմպիական նախապատրաստման շրջանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |