Laureus Sportsman Award մրցանակաբաշխության դափնեկիրների անունները կհայտարարվեն 2013թ մարտի 11-ին

Laureus Sportsman Award մրցանակաբաշխության դափնեկիրների անունները կհայտարարվեն 2013թ մարտի 11-ին

PanARMENIAN.Net - Լոնդոնի Օլիմպիադայի յոթնամարտի չեմպիոնուհի բրիտանացի Ջեսսիկա Էննիսը Laureus World Sports Awards-ի վարկածով առաջադրվել է որպես տարվա լավագույն մարզուհի:

Հավակնորդները որոշվել են միջազգային ընտրական կոմիտեի քվեարկության արդյունքում: Կոմիտեում ներառված են ԶԼՄ ներկայացուցիչներ:

Բացի բրիտանուհուց, հավակնորդների ցուցակում են նաև Էլլիսոն Ֆելիքսը (ԱՄՆ,թեթև աթլետիկա), Միսսի Ֆրանկլինը(ԱՄՆ, լող), Լինդսի Վոննը(ԱՄՆ, լեռնային դահուկներ), Սերենա Ուիլյամսը (ԱՄՆ, թենիս) և Շելլի-Էնն Ֆրեյզեր Փրայսը (Յամայկա, թեթև աթլետիկա):

Հաղթողների կընտրի ժյուրին,որը բաղկացած կլինի Laureus Սպորտի միջազգային ակադեմիայի 46 անդամներից: Laureus Sportsman Award մրցանակաբաշխության դափնեկիրների անունները կհայտարարվեն 2013թ մարտի 11-ին Ռիո դե Ժանեյրոյում, հաղորդում է rsport.ru-ն:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---