Դեպի Դամասկոսի հարավային արվարձաններ են տեղափոխվել կառավարական զորքերի լրացուցիչ ստորաբաժանումներ

Դեպի Դամասկոսի հարավային արվարձաններ են տեղափոխվել կառավարական զորքերի լրացուցիչ ստորաբաժանումներ

PanARMENIAN.Net - Դեպի Դամասկոսի հարավային արվարձաններ են տեղափոխվել կառավարական զորքերի լրացուցիչ ստորաբաժանումներ: Ինչպես հաղորդում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը, զորքերը գրոհում են Դարայա շրջանը, որտեղ գտնվում է գրոհայինների պլացդարմը:

Շաբաթ օրը զինված ծայրահեղական խմբավորումների հետ կատաղի բախումներ են ընթանում Քադամ թաղամասում և փախստականների Յարմուկ ճամբարում:

Կառավարական կանոնավոր բանակը մի շարք հաջողությունների հասել Հալեպում, Դեյր-էզ-Զորում, որոնք ռազմական կարևոր նշանակություն ունեցող կենտրոններ են: Զինված ահաբեկիչների դեմ պայքարը շարունակվում է Դերաա և Իդլիբ նահանգներում: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---