Եգիպտական ընդդիմությունը հանրաքվեի ընթացքում խախտումներ է հայտնաբերել

Եգիպտական ընդդիմությունը հանրաքվեի ընթացքում խախտումներ է հայտնաբերել

PanARMENIAN.Net - Եգիպտոսի իշխանություններին սատարող «Մահմեդական-եղբայրներ» շարժումը խախտումներ է թույլ տալիս նոր սահմանադրության հանրաքվեի ընթացքում, նշում են ընդդիմության ներկայացուցիչները:

«Մենք շատ անհանգստացած ենք հանրաքվեի ընթացքում թույլ տված բազմաթիվ խախտումների կապակցությամբ»,-նշում են ընդդիմադիրները: Ընդդիմությունում կարծում են, որ «ամեն ինչ բացահայտորեն ցույց է տալիս, որ խախտումները հենց «Մահմեդական-եղբայրներն» են թույլ տալիս»: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---