Հայտնի են այն ֆուտբոլիստների անունները, ովքեր կխաղան Զիդանի և Ռոնալդոյի թիմերում

Հայտնի են այն ֆուտբոլիստների անունները, ովքեր կխաղան Զիդանի և Ռոնալդոյի թիմերում

PanARMENIAN.Net - Պորտու Ալեգրիում աղքատության դեմ 10-րդ խաղում Ռոնալդոյի և Զինեդին Զիդանի թիմերում կխաղան տարբեր մեծության 40 աստղեր:

Անցյալի և ներկայի 40 ֆուտբոլային աստղերը կմիանան ՄԱԿ-ի բարի կամքի դեսպաններ Ռոնալդոյին և Զինեդին Զիդանին` աղքատության դեմ 10-րդ ամենամյա խաղին մասնակցելու համար: Այն կկայանա դեկտեմբերի 19-ին բրազիլական Պորտու Ալեգրի քաղաքում ՈՒԵՖԱ-ի աջակցությամբ:

Խաղն ուշադրություն է հրավիրում գլոբալ խնդիրների դեմ պայքարի վրա և նպատակ ունի աջակցել նախագծերին, որոնք ուղղված են Բրազիլիայում և Աֆրիկայում աղքատության հաղթահարմանը ֆինանսների օգնությամբ, որոնք ստացվել են տոմսերի վաճառքից, հեռարձակման իրավունքից: Պորտու Ալեգրիում խաղի բոլոր տոմսերն արդեն վաճառված են: Գլխավոր մրցավարը կլինի հռչակավոր իտալացի մրցավար և մրցավարության հարցերով ՈւԵՖԱ-ի ավագ սպա Պիերլուիջի Կոլինան:

Ռոնալդոյի թիմում հանդես կգան Դանրլեյը, Դիդան, Կաֆուն, Սերժինյոն, Ռեվերը, Ժունիորը, Բայանոն, Ռոկե Ժունիորը, Ռոբերտո Կառլոսը, Վիլիամը, Լուկասը, Ժունինյո Պաուլիստան, Զինյոն, Ջալմինյան, Ռոժերը, Զիկոն, Դենիլսոնը, Նեյմարը, Լեանդրո Դամյաոն, Բեբետոն, Կակա Ֆերարին, Ռոմարիոն, Էդմունդոն և Պաուլինյոն: Թիմի գլխավոր մարզիչը կլինի Կառլոս Ալբերտո Պարեյրան:

Զիդանի թիմում հանդես կգան Վիտոր Բայան, Ժուլիանո Բելետին, Դիեգո Կավալիերին, Էմերսոնը, Ֆերնանդո Յերոն, Միչել Սալդագոն, Ֆերնանդո Կոուտուն, Խուան Պաբլո Սորինը, Պաոլո Մոնտերոն, Կառլոս Գամարան, Հիդետոսի Նակատան, Դեկուն, Սանտյագո Սոլարին, Ֆրեդրիկ Յունգբերգը, Խուան Ռոման Ռիկելմեն, Կրիստիան Կարամբեն, Ալեքս դե Սոուզան, Պեդրու Պաուլետան, Սեբաստյան Աբրեուն, Հալկը, Ֆալկաոն և Մարիո Ժարդելը: Թիմի մարզիչը կլինի Լուիս Ֆելիպե Սկոլարին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---