ՄՈՍԿՎԱՅԻ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԴԱՐՁԱՎ ԵՐԵՎԱՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻ

PanARMENIAN.Net - Մոսկվայի առաջին փոխքաղաքապետ Վլադիմիր Ռեսինը դարձավ Երեւանի պատվավոր քաղաքացի: Նա արժանացավ այդ պարգեւին Մոսկվայի եւ Երեւանի, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հասարակական եւ տնտեսական կապերի զարգացման եւ համագործակցության համար, հաղորդում է Իտառ-Տասսը: Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը նշեց նաեւ Ռեսինի ներդրումը 1988 թվականի երկրաշարժից տուժած Հայաստանի շրջաններում վերականգնողական եւ շինարարական աշխատանքների կազմակերպման եւ իրականացման գործում: 1989-1992 թվականներին Վլադիմիր Ռեսինի անմիջական ղեկավարությամբ աղետի գոտում կառուցվել է շուրջ 30 բնակելի տներ, դպրոցներ, մանկապարտեզներ, սոցիալ-մշակութային նշանակության այլ օբյեկտներ: Երեւանում Վլադիմիր Ռեսինի բանակցությունների թեմաներից էր նաեւ Մոսկվայի տան կառուցումը, որի մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի այցի ժամանակ: Շենքը կնախագծվի մոսկվացի եւ հայ ճարտարապետների համատեղ ուժերով:


 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---