Ռոնալդոյի ընկերները «Խաղ աղքատության դեմ» ակցիայի շրջանակներում հաղթել են Զիդանի թիմին

Ռոնալդոյի ընկերները «Խաղ աղքատության դեմ» ակցիայի շրջանակներում հաղթել են Զիդանի թիմին

PanARMENIAN.Net - Բրազիլական Պորտու Ալեգրի քաղաքում կայացած «Աղքատության դեմ խաղ» ավանդական ակցիայի շրջանակներում կայացել է հանդիպում Ռոնալդոյի և Զինեդին Զիդանի թիմերի միջև: Յուրաքանչյուր տարի ստացված եկամուտները հատկացվում են տարբեր երկրներում հատուկ նախագծերի իրագործմանը` ուղղված կենսական խնդիրների դեմ պայքարին:

Հանդիպումն ավարտվել է լեգենդար բրազիլացու թիմի հաղթանակով 3:2 հաշվով: Խաղին հայտագրված է եղել «Զենիթի» հարձակվող Հալկը, բայց նա դաշտ դուրս չի եղել: Հանդիպումը սպասարկել է հայտնի իտալացի մրցավար, մրցավարության հարցերով ՈւԵՖԱ-ի ավագ սպա Պիերլուիջի Կոլինան:

Partner news
 Ուշագրավ
Գրիգոր Իվանյանը հասել է կիսաեզրափակիչ, սակայն զիջել է Ռոման Գորշենինին
Գավաթը կխաղարկվի օգոստոսի 10-ից սեպտեմբերի 4-ը նորվեգական Տրոմսյո քաղաքում
Partner news