Հայաստանում 2012-ի նոյեմբերին միջին ամսական աշխատավարձն ավելացել է 5.1 տոկոսով` կազմելով 119 791 դրամ

Հայաստանում 2012-ի նոյեմբերին միջին ամսական աշխատավարձն ավելացել է 5.1 տոկոսով` կազմելով 119 791 դրամ

PanARMENIAN.Net - Հայաստանում 2012-ի նոյեմբերին 2011-ի նույն շրջանի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձն ավելացել է 5,1 տոկոսով` կազմելով 119 791 դրամ: Միաժամանակ, ամսական կտրվածքով աշխատավարձի ցուցանիշն ավելացել է 0,1 տոկոսով: Միաժամանակ, 2012-ի հունվար-նոյեմբերին 2011-ի նույն շրջանի համեմատ աշխատավարձի աճը կազմել է 5,2 տոկոս` մինչև 118 408 դրամ:

Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, պետական կազմակերպություններում 2012-ի նոյեմբերին միջին ամսական աշխատավարձը 2011-ի նույն շրջանի համեմատ ավելացել է 3,7 տոկոսով` կազմելով 96 396 դրամ, իսկ ամսական կտրվածքով աճը կազմել է 1,3 տոկոսով: 2012-ի հունվար-նոյեմբերին 2011-ի նույն շրջանի համեմատ պաշտոնյաների աշխատավարձի աճը կազմել է 4.4 տոկոս` մինչև 94 880 դրամ:

Ոչ պետական կազմակերպություններում աշխատավարձի աճը 2012-ի նոյեմբերին 2011-ի նույն շրջանի համեմատ կազմել է 5,1 տոկոս` մինչև 145 581 դրամ: Միաժամանակ, նոյեմբերին 2011-ի սեպտեմբերի համեմատ գրանցվել է 1,2 տոկոս անկում: Միաժամանակ, 2012-ի հունվար-նոյեմբերին 2011-ի նույն շրջանի համեմատ աշխատավարձի աճը կազմել է 5,4 տոկոս` մինչև 145 601 դրամ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---