Կաթնամթերքի գները Ամանորի նախաշեմին արդեն բարձրացել են միջինը 10 դրամով

Կաթնամթերքի գները Ամանորի նախաշեմին արդեն բարձրացել են միջինը 10 դրամով

PanARMENIAN.Net - Մանրածախ առևտրի կետերում արդեն նկատվում է կաթնամթերքի գների բարձրացում: Մի շարք արտադրողներ, օգտվելով ամանորյա իրարանցումից, բարձրացրել են իրենց արտադրանքի գները: «Կաթնամթերքի նոր խմբաքանակը մենք վաղը կստանանք բարձրացված գներով»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է մայրաքաղաքի խանութներից մեկի վաճառողը:

Իսկապես, ինչպես հայտնի է դարձել գործակալությանը, մասնավորապես, «ԱՐԶՆԻ ԿԱԹ» ՍՊԸ-ն արդեն բարձրացրել է իր արտադրանքի գները: «Գների բարձրացումը միանշանակ կապված է գալիք տոների հետ»,- ասել է ընկերության ներկայացուցիչը: Աղբյուրի խոսքով, կաթնամթերքի գներն ընկերությունն արդեն բարձրացրել է միջինը 10 դրամով:

Սակայն կան ընկերություններ, որոնք առայժմ չեն պատրաստվում բարձրացնել իրենց արտադրանքի գները, դրանց շարքում` «ԴՈՒՍՏՐ ՄԱՐԻԱՆՆԱ» ՍՊԸ-ն:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---