Արթուր Աբրահամը ըստ «BoxSport» ամսագրի ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ![]() 21 դեկտեմբերի 2012 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Ըստ «BoxSport» ամսագրի WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը ճանաչվել է 2012թ Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ: Նրա մարզիչ Ուլլի Վեգները դարձել է լավագույն մարզիչ. այս կոչմանը նա արժանանում է 9-րդ տարին անընդմեջ: «Սա լավ արդյունք է: Վեգները շատ հայտնի է բռնցքամարտի աշխարհում: Նա մարզում է այնպիսի բռնցքամարտիկների, ինչպիսիք են Աբրահամը, Խուան Պաբլո Էրնանդեսը, Մարկո Հուքը: Նա հրաշալի է կատարում իր աշխատանքը: Ուստի ինձ համար անակնկալ չէ, որ նա լավագույնն է ճանաչվել»,-ասել է Sauerland Event-ի գլխավոր տնօրեն Քրիս Մայերը: WBO չեմպիոնական գոտին Աբրահամը նվաճել է այս տարի` հաղթելով Ռոբերտ Շտիգլիցին, ապա բարեհաջող պաշտպանել է այն` Մեհդի Բուադլայի հետ մենամարտում: 2013-ի ապրիլին նա կմենամարտի Շտիգլիցի հետ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |