2013թ. Լեգրանը մտադիր է Հայաստանում ներկայացնել Ցեղասպանությանը նվիրված իր ստեղծագործությունը21 դեկտեմբերի 2012 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Գալիք տարի աշխարհահռչակ հայազգի կոմպոզիտոր ու երաժիշտ Միշել Լեգրանը մտադիր է համերգ տալ Հայաստանում: Ինչպես հայտնում է «Ռոստով օֆիցիալնի» պարբերականը, կոմպոզիտորը չի բացառել, որ համերգը կկայանա «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի հետ: «Մի մեծ բանի ցանկություն կա, չէ որ ես այնքան էլ հաճախ չեմ լինում իմ պատմական հայրենիքում»,-ասել է Լեգրանը Դոնի Ռոստովում: Ըստ Լեգրանի, նա ցանկանում է Հայաստան տանել իր նոր ստեղծագործությունը, նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, որին զոհ են գնացել նաև նրա մայրական կողմի հարազատները: «Դա անսովոր ստեղծագործություն կլինի իմ ունկընդրի համար: Անվանումը դեռ չեմ մտածել, բայց չեմ բացառում «Հայաստանի ռեքվիեմ» տարբերակը: Այն, ինչ կատարվեց 1915թ. Օսմանյան կայսրությունում, սարսափելի է: Նախորդ դարասկզբին հայերի մի մասը տուժեց օսմաններից, մյուս մասը հայտնվեց կոմունիստական ռեժիմի տիրապետության տակ ու կովկասայնացման ենթարկվեց: Հայ ժողովրդի ողրբեգությունը կարելի է համեմատել հրեաների ողբերգության հետ»,-ասել է կոմպոզիտորը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |