Եգիպտոսի սահմանադրության հանրաքվեի երկրորդ փուլը կանցնի դեկտեմբերի 22-ին

Եգիպտոսի սահմանադրության հանրաքվեի երկրորդ փուլը կանցնի դեկտեմբերի 22-ին

PanARMENIAN.Net - Եգիպտոսի սահմանադրության հանրաքվեի երկրորդ փուլը կանցնի դեկտեմբերի 22-ին: Կմասնակցեն 17 նահանգների բնակիչները՝ մոտ 25,5 մլն մարդ:

Անվտանգությունը կապահովեն շուրջ 85 հազար ոստիկաններ: Առաջին փուլը տեղի ունեցավ դեկտեմբերի 15-ին 10 նահանգներում: Ընդհանուր առմամբ, քվեարկությունը անցավ հանգիստ պայմաններում:

Ըստ առաջին փուլի միջանկյալ արդյունքների, նոր սահմանադրությանը հավանություն է տվել քաղաքացիների 57 տոկոսը, «ոչ» է ասել 43 տոկոսը: Նույնիսկ անկախ լայնածավալ կեղծումներից, իսլամիստներին չհաջողվեց առաջին իսկ փորձից ապահովել ձայների 89 տոկոսը, որի մասին նրանք հայտնեցին արդեն մինչ քվեարկության ավարտը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---