Հարյուրավոր բրիտանացիներ անօթևան են մնացել ուժեղ ջրհեղեղների պատճառով

Հարյուրավոր բրիտանացիներ անօթևան են մնացել ուժեղ ջրհեղեղների պատճառով

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի հարավ-արևմուտքում հորդառատ անձրևների պատճառով առաջացել են վերջին 50 տարվա ընթացքում ուժեղ ջրհեղեղներ, որի արդյունքում հարյուրավոր մարդիկ ստիպված են եղել Սուրբ Ծնունդի նախօրեին լքել իրենց տները, հաղորդում է Daily Mail-ը:

Ավելի քան 200 հոգի ստիպված են եղել լքել իրենց տները Քորնուոլ կոմսության Լոսթուիթիել քաղաքում ջրի մակարդակը բարձրանալու հետևանքով: Դևոն կայսրությունում տարհանվել են հարյուրավոր մարդիկ:

Երկրի հիմնական երկաթուղային ընկերությունները հաղորդել են երկրի հարավ-արևմուտքում երթևեկության խափանումների մասին և խնդրել ուղևորներին զերծ մնալ ուղևորություններից:

Ներկա պահին շրջակա միջավայրի հարցերով գործակալությունը հրապարակել է ավելի քան 200 նախազգուշացումներ ողջ երկրում ջրհեղեղների մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---