ՌԴ ԱԳՆ ղեկավար. Ռուսաստանը հանդես է գալիս ՄԱԿ ԱԽ ընդլայնման օգտին![]() 24 դեկտեմբերի 2012 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը հանդես է գալիս ՄԱԿ Անվտանգության խորհրդի ընդլայնման օգտին նոր մշտական անդամներ ներառելու հաշվին: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Russia Today-ին տված հարցազրույցում: Նա նշել է, որ այդպիսի նոր մշտական անդամներ կարող են դառնալ Հնդկաստանը և Բրազիլիան: Լավրովը նշել է, որ ԱԽ բարեփոխումը շատ նուրբ հարց է: Դրա իրականացման համար անհրաժեշտ է ձգտել փոխզիջման: Վերջին անգամ ՄԱԿ ԱԽ-ն ընդլայնվել է 1965-ին (11 անդամից հասել է 15-ի): ՄԱԿ գրեթե բոլոր երկրները համոզված են, որ կազմակերպությունը կառուցվածքային արդիականացման կարիք ունի: Լավրովի կարծիքով, ԱԽ նոր կազմը պետք է արտացոլի «համաշխարհային հանրության բազմակարծությունը», հաղորդում է «Ռոսբալտը»: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |