Մարիո Մոնտին պատրաստ է գլխավորել կոալիցիան![]() 29 դեկտեմբերի 2012 - 10:54 AMT PanARMENIAN.Net - Հրաժարական տված Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին չի մասնակցի ընտրություններին, սակայն պատրաստ է գլխավորել «Մոնտիի ծրագրերը հանուն Իտալիայի» նախաձեռնությունը:Այդ մասին նա ասել է Սենատում տեղի ունեցած մամլո ասուլիսում: Մոնտին հայտնել է, որ վերին պալատի ընտրություններին կենտրոնամետների կոալիցիան, որը նա պատրաստ է գլխավորել, կներկայանա թեկնածուների միասնական ցուցակով: Միևնույն ժամանակ ստորին պալատում կենտրոնամետները հանդես կգան մի քանի ցուցակներով, ընդ որում նա անձամբ «հավանություն կտա թեկնածություններին»: Դիտորդներից շատերը գտնում են, որ Մոնտիի նախաձեռնությունն ուղղված է անմիջապես Բեռլուսկոնիի դեմ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |