Բարաք Օբաման նախկինի պես հուսով է, որ բյուջեի հարցով փոխզիջում կլինի

Բարաք Օբաման նախկինի պես հուսով է, որ բյուջեի հարցով փոխզիջում կլինի

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի կորցնում հույսը, որ նրան և հանրապետականներին Կոնգրեսում կհաջողվի փոխզիջման գալ թույլ չտալու համար ինքնաբերական սեկվեստոր:

Ավելի վաղ Սպիտակ տանը Օբամայի հետ հանդիպեցին Սենատի դեմոկրատների և հանրապետականների առաջնորդներ Հարրի Ռիդն ու Միտչ Մաքքոնելը, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոներն ու Ներկայացուցիչների պալատի ժողովրդվարների առաջնորդ Նենսի Փելոսին: Բանակցություններին մասնակցել են նաև փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն ու ֆինանսների նախարար Տիմոտի Գայթները: Ամերիկյան ԶԼՄ-ները սեփական աղբյուրների վրա հղումով, հայտել են, որ հանդիպումն անարդյունավետ էր: Առանցքային է մնում հարկային հարցը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---