Լավրովը գտնում է, որ Սիրիայի ճգնաժամը քաղաքական մեթոդներով հաղթահարելու հնարավորություն դեռ կա

Լավրովը գտնում է, որ Սիրիայի ճգնաժամը քաղաքական մեթոդներով հաղթահարելու հնարավորություն դեռ կա

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը գտնում է, որ Սիրիայի ճգնաժամը քաղաքական մեթոդներով հաղթահարելու հնարավորություն դեռ կա, գրում է «Ինտերֆաքսը»:

«Մենք միասնական ենք այն հարցում, որ քաղաքական կարգավորման հասնելու հնարավորությունը դեռ պահպանվում է»,-ասել է նա ՄԱԿ և ԱՊԼ հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմիի հետ հանդիպման ավարտին տեղի ունեցած մամլո ասուլիսում:

Սիրիայում արդեն 1,5 տարի է շարունակվում են բախումները կառավարական ուժերի և զինված ընդդիմության միջև: Ըստ իրավապաշտպանների, արդեն 45 հազար մարդ է զոհվել:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---