Ֆիլիպինների ափերի մոտ կործանվել է ամերիկյան անօդաչու թռչող սարք

Ֆիլիպինների ափերի մոտ կործանվել է ամերիկյան անօդաչու թռչող սարք

PanARMENIAN.Net - Ֆիլիպինների ռազմածովային ուժերը հայտարարել են, որ երկրի ջրերում նկատվել է ամերիկյան արտադրության կործանված անօդաչու թռչող սարք, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` մեջբերելով Սինհուա գործակալությունը:

Հարավային Լուսոն շրջանում ՌԾՈՒ հրամանատարի տեղակալ կապիտան Ռոմել Ջեյսոն Գալանգի տվյալներով, BQM-74 շարքի ամերիկյան անօդաչու թռչող սարքը կիրակի օրը նկատվել է Տիկաո կղզու ափերի մոտ: Սարքը գտել են տեղի ձկնորսները:

Ֆիլիպինյան ՌԾՈՒ-ը տվյալներ չունեն, թե երբ է անօդաչու թռչող սարքը կործանվել կղզու ափերի մոտ և ինչ առաջադրանք էր այն կատարում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---