Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքն ապահովում է պետական համակարգի թափանցիկությունը 1 հուլիսի 2005 - 11:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ինֆորմացիայի ազատության կենտրոնն անցած 4 տարիների ընթացքում 1380 քաղաքացու աջակցել է պետական մարմիններից տեղեկատվություն ստանալ եւ վերականգնել տեղեկություն ստանալու խախտված իրավունքը: «Ի տարբերություն Ադրբեջանի, Ռուսաստանի, ինչպես նաեւ Արեւելյան Եւվրոպայի շատ երկրների, Հայաստանում 2003թ.-ից գործում է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, որի կիրառման դեպքում կապահովվի պետական կառավարման համակարգի թափանցիկությունը, եւ իրական հնարավորություններ կստեղծվեն քաղաքացիական հասարակության ձեւավորման համար»,- PanARMENIAN.Net ի լրագրողին տեղեկացրեց կենտրոնի տնօրեն Շուշան Դոյդոյանը: Թեեւ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը գործում է 2003 թվականից, սակայն թե քաղաքացիները` ներառյալ լրագրողները, թե պետական պաշտոնյաները մասամբ են ծանոթ օրենքին, ինչի պատճառով օրենքն ամբողջությամբ չի կիրառվում: Ներկայումս բոլոր մարզերում Կենտրոնի իրավաբանները քաղաքացիներին ապահովում են իրավաբանական խորհրդատվությամբ` ինչպես օգտագործել օրենքը, օգնում են դիմել պետական մարմիններ եւ ստանալ իրենց հետաքրքրող կամ իրենց համար կարեւոր տեղեկություններ, բողոքարկում են պաշտոնյաների անօրինական մերժումները, անհրաժեշտության դեպքում` նաեւ դատական կարգով: Միայն 2005թ. մայիս-հունիս ամսիներին կենտրոն է դիմել 157 քաղաքացի: Ավելացնենք, որ Հայաստանի ինֆորմացիայի ազատության կենտրոնը Ինֆորմացիայի Ազատության պաշտպանության միջազգային ցանցի հիմնադիր անդամ է, որի կազմում ընդգրկված է 52 կազմակերպություն, 30 երկրից: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Լոռու մարզպետի աշխատակազմ․ Լուրերը, թե աղետի պատճառը «ՁորաՀԷԿ»-ի ջրընդունիչից ջրի բացթողումն է, կեղծ են Նշվում է, որ նման նախազգուշացումներ «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ի կողմից արվում են յուրաքանչյուր տարի ԵՄ արտաքին կապերի կոմիտեն կրկին կոչ է արել Բաքվին ազատել քաղբանտարկյալներին Նշվում է, որ Բաքվում կայանալիք COP 29–ը հնարավորություն է Ադրբեջանի համար հաստատել իր հավատարմությունը միջազգային իրավունքին Խոսնակ. Ծառուկյանը հյուրընկալել է Բագրատ սրբազանին իր տանը, մնացածը հորինված է Նա նշել է, որ սրբազանը Ծառուկյանին դիմել է օրեր առաջ բնական աղետից տուժած բնակավայրերին օգնության ձեռք մեկնելու խնդրանքով ՀԿԵ–ն պարզում է աղետի գոտում վնասի չափը, վերականգնման աշխատանքներ տանում Իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումն ու կապը |