Ֆրանսիայի ԱԳ նախարարը Թվիթթերում սիրիացի նախագահի վերջին ճառին ի պատասխան գրել է, որ բոլորը գիտեն, որ «Ասադը կոտորում է սեփական ժողովրդին, և վերջինիս խղճուկ բառերից դատելով՝ նա խուլ ու համր է»:
Լորան Ֆաբիուսի խոսքով, «լավագույնը, ինչ կարելի է սիրիացիներին մաղթել 2013-ին, բռնապետից ազատվելն է»:
Ֆրանսիացի դիվանագետը նշել է նաև, որ Ասադի հրաժարականը նախկինի պես երկրում իշխանությունը խաղաղ կերպով փոխանցելու անխուսափելի նախապայման է, փոխանցում է IRIB-ը: