Այնտեղ, որտեղ ծրագրվում էր հրեական բնակվայր կառուցել, պաղեստինցիները վրանային ճամբար են պատրաստել![]() 11 հունվարի 2013 - 19:47 AMT PanARMENIAN.Net - Պաղեստինցիները, ովքեր ապրում են Հորդանանի արևմտյան ափին, վրանային ճամբար են պատրաստել «Е1 բլոկի» տարածքում, որտեղ Իսրայելի կառավարությունը ծրագրում է հրեական բնակավայր կառուցել, հաղորդում է BBC News-ը: Իսրայելական ոստիկանությունն առայժմ որևէ գործողություն չի ձեռնարկում վրաննային ճամբարի ակտիվիստների դեմ: Սակայն, ինչպես հաղորդում է lenta.ru-ն, Երուսաղեմում արդեն հասկացրել են, որ այդ գործողությունը որպես սադրանք են գնահատում: Ակտիվիստների խոսքով, նրանք մտադիր են պաշտպանել այդ հողերի պաղեստինցի սեփականատերերի իրավունքները և թույլ չտալ, որպեսզի դրանք անցնեն իսրայելական կառավարության տիրապետության տակ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |