Մարգելով. Մալիում ռազմական գործողությունը պետք է ընթանա բացառապես ՄԱԿ և Աֆրոմիության դրոշների ներքո![]() 12 հունվարի 2013 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Մալիում ռազմական գործողությունը պետք է ընթանա բացառապես ՄԱԿ և Աֆրիկյան միության դրոշների ներքո, հայտարարել է Աֆրիկայի երկրների հետ համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Մարգելովը: 2012-ի դեկտեմբերին ՄԱԿ Անվտանգության խորհուրդը թույլ է տվել Մալի 3.3 հազար աֆրիկյան զինվորականների մուտքը: Մալիում իրավիճակը սրվել է վերջին օրերին. ծայրահեղական խմբավորումների գրոհայիննները, որոնք բռնազավթել են երկրի հյուսիսային շրջանները, հարձակումներ են իրականացնում կառավարական զորքերի դիրքերի վրա Կոն բնակավայրի շրջանում: Անցած հինգշաբթի օրը կառավարական զորքերին օգնելու համար Մալի են ժամանել ռազմական կոնտինգենտներ Ֆրասիայից և Գերմանիայից: Հաջորդ օրը Մալիի իշխանությունները հայտարարել են երկրի տարածքում արտակարգ դրություն սահմանելու մասին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |