Դեմոկրատ սենատոր Ռոքֆելերը հայտարարել է քաղաքական կարիերայի ավարտի մասին

Դեմոկրատ սենատոր Ռոքֆելերը հայտարարել է քաղաքական կարիերայի ավարտի մասին

PanARMENIAN.Net - 75-ամյա դեմոկրատ սենատոր Ջեյ Ռոքֆելերը, ով ներկայացնում էր Արևմտյան Վիրջինիա նահանգը ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատում, կրկին չի առաջադրելու իր թեկնածությունը: Այդ մասին նա հայտարարել է հունվարի 11-ին, հաղորդում է lenta.ru-ն:

Ռոքֆելերը սենատորի պաշտոնը զբաղեցրել է 1984-ից: Ներկա պահին նա գլխավորում է սենատի առևտրի, գիտության և տրանսպորտի հանձնաժողովը:

Ջեյ Ռոքֆելերը նշանավոր նավթային մագնատ Ջոն Ռոքֆելերի ծոռնորդին է: Նա Ռոքֆելերների ընտանիքի միակ ներկայացուցիչն է, ով նախապատվություն է տվել դեմոկրատներին: Նրա մյուս ազգակիցները հանրապետականներ են:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---