Մալիի զինվորականները ֆրանսիական ԶՈՒ աջակցությամբ ոչնչացրել են 100 գրոհայինների

Մալիի զինվորականները ֆրանսիական ԶՈՒ աջակցությամբ ոչնչացրել են 100 գրոհայինների

PanARMENIAN.Net - Մալիի զինվորականները ֆրանսիան ԶՈՒ ուղղաթիռների օգնությամբ երկրի կենտրոնում գտնվող Կոն քաղաքում ոչնչացրել են մոտ 100 գրոհայինների, հաղորդում է Ֆրանս Պրեսը:

Մալիի զինված ուժերն արտասահմանյան զորքերի աջակցությամբ ուրբաթ օրը ժամանել են ապստամբներով բնակեցված Կոն բնակավայր:

Մալիում իրավիճակը սրվել է վերջին օրերին. ծայրահեղական խմբավորումների գրոհայիննները, որոնք բռնազավթել են երկրի հյուսիսային շրջանները, հարձակումներ են իրականացնում կառավարական զորքերի դիրքերի վրա Կոն բնակավայրի շրջանում:

Անցած հինգշաբթի օրը կառավարական զորքերին օգնելու համար Մալի են ժամանել ռազմական կոնտինգենտներ Ֆրասիայից և Գերմանիայից: Հաջորդ օրը Մալիի իշխանությունները հայտարարել են երկրի տարածքում արտակարգ դրություն սահմանելու մասին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---