Օբաման և Քարզայը պայմանավորվել են Աֆղանստանում ԱՄՆ ԶՈՒ ռազմական գործողությունների ավարտի մասին

Օբաման և Քարզայը պայմանավորվել են Աֆղանստանում ԱՄՆ ԶՈՒ ռազմական գործողությունների ավարտի մասին

PanARMENIAN.Net - Ամերիկյան զինվորականներն Աֆղանստանում կավարտեն ռազմական գործողությունների մեծամասնությունն այս տարվա գարնանը: Նման համաձայնության են հանգել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը վերջինիս՝ Վաշինգտոն կատարած այցի ընթացքում, հաղորդում է Russia Today-ը:

66 հազար ամերիկյան զինվորների մեծամասնությունը, որոնք գտնվում են Աֆղանստանում, կլքեն երկիրը 2014-ին: Սակայն բանակի մի մասը կարող է մնալ երկրի տարածքում նաև 2014-ից հետո, նշել է Օբաման:

«Այս գարնանից սկսած մեր զորքերը կկատարան բացառապես խաղաղ առաքելություններ. ուսուցում, խորհրդատվություն, աֆղանական ուժերին օգնության ցուցաբերում»,- ասել է Օբաման ուրբաթ օրը Սպիտակ տանն իր ելույթի ժամանակ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---