ԿԸՀ-ն մերժեց ընտրագրավի վճարման անդորրագիրը չներկայացրած թեկնածուների գրանցումը

ԿԸՀ-ն մերժեց ընտրագրավի վճարման անդորրագիրը չներկայացրած թեկնածուների գրանցումը

PanARMENIAN.Net - Գալիք նախագահական ընտրություններին առաջադրված Տարոն Աբրահամյանի, Մհեր Հայրապետյանի, Նարինե Մկրտչյանի, Պավլիկ Սարգսյանի, Ռոբերտ Սիմոնյանիև Ռուբեն Այվազյանի գրանցումը ԿԸՀ-ն այսօր արտահերթ նիստում որոշեց մերժել: Քաղաքացիների գրանցման հարցը քննարկելիս Տիգրան Մուկուչյանը առարկություն էր ներկայացրել և որոշման նախագիծը հաստատվեց ԿԸՀ արտահերթ նիստում: Քաղաքացիները ԿԸՀ են ներկայացրել առաջադրման փաստաթղթերը, որոնք թերի են եղել. բացակայում էր ընտրագրավի վճարման անդորրագիրը: Քաղաքացիներին տրվել է 48 ժամ լրացուցիչ ժամանակ փաստաթղթերը համալրելու համար, ինչը չի արվել:

Մհեր Հայրապետյանը նիստի ժամանակ հայտարարեց, որ դիմում ունի ներկայացնելու ԿԸՀ: Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ քաղաքացին դիմումը կարող է ներկայացնել ԿԸՀ՝ նիստի ավարտից հետո:

Նարինե Մկրտչյանի լիազոր ներկայացուցիչը հայտարարեց, որ ընտրագրավի տակ սահմանված ունեցվածքային ցենզը նպատակ ունի համակարգը թողնել օլիգարխիային:

Ավելացնենք, որ Տարոն Աբրահամյանը, Պավլիկ Սարգսյանը և Ռուբեն Այվազյանը ԿԸՀ նիստին ներկա չէին:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---