Սերգեյ Մովսիսյանը Վեյկ-ան-Զեեի В մրցաշարում բարձրացել է 3-րդ հորիզոնական![]() 15 հունվարի 2013 - 10:51 AMT PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը Վեյկ-ան-Զեեի В մրցաշարում իր առաջին հաղթանակն է տարել: 3-րդ տուրում հայ շախմատիստը սպիտակ խաղաքարերով ուժեղ է գտնվել Պրեդրագ Նիկոլիչից (Բոսնիա և Հերցեգովինա): Մովսիսյանը հավաքել է 2 միավոր և բարձրացել 3-րդ հորիզոնական: 1-2 հորիզոնականները կիսում են Սերգեյ Տիվակովը (Հոլանդիա) և Ռիչարդ Ռապպորտը (Հունգարիա), ովքեր ունեն 2,5-ական միավոր: Հունվարի 15-ին 4-րդ տուրում Մովսիսյանը կհանդիպի Ռապպորտի հետ: С մրցաշարում հանդես է գալիս Գրիգոր-Սևակ Մխիթարյանը, ով 3 տուրերից հետո հավաքել է 2,5 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |