Նորվեգիան, Շվեդիան և Ֆինլանդիան առաջատար են ՈւԵՖԱ «ֆեյր փլեյ» Respect վարկանիշում15 հունվարի 2013 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Նորվեգիան առաջատար է «ֆեյր փլեյ» Respect վարկանիշում, որը կազմվում է ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացված մրցաշարերում ակումբների և հավաքականների բոլոր խաղերի հիման վրա 2012-ի մայիսի 1-ից մինչև 2013-ի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում: Նախնական վարկանիշում, որը հաշվի է առնում մինչև 2012-ի դեկտեմբերը կայացած բոլոր խաղերը, առաջին երեք տեղերը զբաղեցնում են Նորվեգիան, Շվեդիան և Ֆինլանդիան: Խաղաշրջանի արդյունքներով երեք լավագույն երկրները լրացուցիչ ուղեգրեր կստանան ՈՒԵՖԱ-ի 2013-2014թթ. Եվրոպայի լիգայի առաջին ընտրական փուլում: Նախնական վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել միայն այն ասոցիացիաները, որոնց ներկայացուցիչներն անցկացրել են առնվազն 27 խաղ ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերում: ՈւԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի կանոնակարգի համաձայն, «ֆեյր փլեյ» Respect վարկանիշում երեք լավագույն ազգային ասոցիացիաները մեկական լրացուցիչ տեղ կստանան Եվրոպայի լիգայում այն պայմանով, որ նրանց միջին մակարդակը հավասար կլինի առնվազն 8 միավորի: «Ֆեյր փլեյ» Respect-ի գնահատականները դրվում են ՈւԵՖԱ-ի պատվիրակների կողմից և հիմնվում են այնպիսի չափանիշների վրա, ինչպիսիք են խաղի նկատմամբ դրական վերաբերմունքը, մրցակցի և մրցավարների նկատմամբ հարգանը, երկրպագուների և թիմի ներկայացուցիչների պահվածքը, ինչպես նաև կախված են դեղին և կարմիր քարտերի քանակից: Երեք ազգային ասոցիացիաներից յուրաքանչյուրը, որոնց լրացուցիչ տեղեր են հատկացվել Եվրոպայի լիգայի առաջին ընտրական փուլում, կարող է եվրագավաթ ուղարկել ակումբ բարձրագույն դիվիզիոնից, որը հաղթել է «ֆեյր փլեյ» ներքին վարկանիշում: Եթե հաղթողն արդեն ստացել է եվրագավաթներին մասնակցելու իրավունք, բոնուսային ուղեգիրը բաժին կընկնի ակումբին, որը վարկանիշում զբաղեցրել է երկրորդ տեղը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |