ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՆ ԿԱՆԿԱՑՆԵՆ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ14 հուլիսի 2005 - 08:45 AMT PanARMENIAN.Net - Ընթացիկ տարվա հուլիսի 16-27-ը Պոլիտեխնիկ ինստիտուտի (ՀՊՃՀ) 15 ուսանողներ իրանց արտադրական պրակտիկան կանցկացնեն գերմանիայի Դարմշտադտի տեխնիկական համալսարանում: Ինչպես հաղորդել են «.am» PanARMENIAN.NET խմբագրությանը ՀՊՃՀ հասարակության հետ կապերի բաժնում, գործնական աշխատանքների թեման է` «Էլեկտրոնային զարգացումները Հայաստանում. լավագույն պրակտիկան Գերմանիայում»: Պրակտիկան, որը կազմակերպվել է «Հումանիտար եւ տնտեսագիտակառավարչական մասնագիտությունների բաժանմունքի» կողմից Տեխնիկական հետազոտությունների միջառարկայական կենտրոնի օժանդակությամբ եւ DAAD-ի ֆինանսավորմամբ: Ուղեւորության ընթացքում նախատեսում է նախավարժանքների եւ քննարկումների անցկացում «Էլեկտրոնային բիզնես, էլեկտրոնային կառավարում» ուղղություններով: Նախատեսվում է, որ հայ ուսանողները կայցելեն այդ ոլորտում աշխատող մի շարք ձեռնարկություններ: Ուսանողներին կուղեկցեն գերմանացի այն ուսանողները, որոնք անցյալ տարի հյուընկալվել էին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում: ![]() ![]() Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |