ՀՖՖ. Փետրվարի 5-ին Հայաստանի հավաքականն ընկերական խաղ կանցկացնի Լյուքսեմբուրգի հետ![]() 16 հունվարի 2013 - 12:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հաստատել է, որ փետրվարի 5-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ընկերական խաղում կմրցի Լյուքսեմբուրգի հավաքականի հետ: Հանդիպումը տեղի կունենա Ֆրանսիայի Վալանս քաղաքի «Ժորժ Պոմպիդու» մարզադաշտում: Սա կլինի այս տարվա առաջին փորձամրցումը Հայաստանի հավաքականի համար, որը շարունակում է իր նախապատրաստությունը աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի Չեխիայի հավաքականի հետ մարտի 26-ին կայանալիք հանդիպմանը: Նախատեսվում է ևս մեկ ընկերական հանդիպում: Բանակցությունները հնարավոր մրցակիցների հետ դեռ շարունակվում են: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |